Ռուսաստանն ու ԱՄՆ­-ն բանաձև են պատրաստում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ­ն եւ ԱՄՆ­ը համատեղ պատրաստում են ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ­ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ, որում հատուկ ուշադրություն կդարձվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքին եւ
ծայրահեղականների կողմից նավթի առեւտրին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, դեկտեմբերի 8-­ին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող է ընդունվել
դեկտեմբերի 18­-ին ԱՄՆ­ի պետքարտուղար Ջոն Քերիի նախագահությամբ կայանալիք նիստում:

«Դա կլինի ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող ծավալուն, համապարփակ բանաձեւ, որն էապես կուժեղացնի ԱԽ­ի ներուժն ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում»,­ ասել է Չուրկինը: «Մենք միանգամայն վստահ ենք, որ բանաձեւը պատրաստ կլինի մինչեւ դեկտեմբերի 18-­ը»,­ հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ­ը:




Լրահոս