ՌԴ ՊՆ-ն հրապարակել է սուզանավից «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածների տեսանյութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարարությունը Youtube-ի իր պաշտոնական էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է «Դոնի Ռոստով» սուզանավը հրթիռային հարված հասցնում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:

Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ սուզանավի միջոցով նոր հարվածների շնորհիվ՝ հաջողվել է ոչնչացնել Ռաքքա մարզում ահաբեկչական կազմակերպության երկու կարևոր հրամանատարական կետ:

Նախօրեին հայտնի է դարձել, որ ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը թևավոր հրթիռներով մոտենում է Սիրիայի ափերին: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին անգամ հարված է հասցրել «Իսլամական պետությանը» սուզանավի միջոցով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս