Մահվան ելքով վրաերթ` Վանաձորում. 65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 7.50-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա Վոլոդյա Կարապետյանին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Վարորդը ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն:

Կատարվում է քննություն:




Լրահոս