Եվրահանձնաժողովը պլանավորում է մոտ ժամանակներս չեղյալ համարել Ուկրաինայի և Վրաստանի համար վիզային ռեժիմը. գրում է Die Welt-ը՝ հղում անելով Բրյուսելում իրավիճակին իրազեկ դիվանագիտական աղբյուրներին:
Երկու երկրների համար ԵՄ երկրներ առանց վիզայի մուտքի թույլտվությունը կսկսի գործել 2016թ. կեսերին:
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը պլանավորում է զեկույց ներկայացնել, որում դրական կգնահատվի Կիևի և Թբիլիսիի կողմից վիզաների չեղյալ համարման համար պայմանների իրականացման ընթացքը:
Եվրահանձնաժողովի նման գնահատականը նախադրյալ կհանդիսանա Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ համարման հարցով ԵՄ անդամ երկրների համաձայնության համար: Ընդ որում, նշվում է, որ Կիևը, Բրյուսելի կարծիքով, պետք է մինչև 2016թ. կեսերը բարելավի մի շարք ոլորտներում աշխատանքը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան