2016թ. բյուջեի նախագիծն ընդունվեց ծափողջյուններով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության դրվեց 2016թ. պետական բյուջեի նախագիծն ընդունելու մասին հարցը: Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և նշեց, որ կլինեն հերոսաբար կողմ և հերոսաբար դեմ քվեարկողներ, այդ պատճառով իրենց խմբակցությունը կմնա ձեռնպահ:

Վարման կարգով հանդես եկավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ հերոսանալու տեղ չէ խորհրդարանը, և հավելեց, որ իրենք կողմ են քվեարկելու:

Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց  կողմ` 97, դեմ` 12, ձեռնպահ` 3 ձայներով:  Քվեարկության արդյունքները խորհրդարանում ընդունվեցին ծափողջյուններով:




Լրահոս