2016-ին Շվեյցարիան կշարունակի ներդրումները ՀՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային նախագծերը շատ կարեւոր են Հայաստանի զարգացման համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երեւանում Տարածքային զարգացման հիմնադրամի 20-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը:

Հիմնադրամը, որի գլխավոր դոնորը Համաշխարհային բանկն է, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրեր է իրականացնում:

Դիվանագետի խոսքով, Շվեյցարիան, որտեղ տեղական վարչակազմերի լիազորություններն ավանդաբար շատ բարձր է, համոզված է, որ ծրագրերը, որոնք մշակում եւ որոնց համար պատասխանատու են տեղական իշխանությունները, կարող են առանցքային դեր խաղալ տարածաշրջանների զարգացման համար:

«2016 թվականին Շվեփյցարիան իր ներդրումը կունենա այդ զարգացմանը եւ կաջակցի Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում մարզային ծրագրերին»,-հավելել է նա:




Լրահոս