![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/a1313bf6-6900-499f-b8c9-48e4cfffb319.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հանդիպել թերթի ղեկավար կազմի հետ, շրջել աշխատասենյակներում եւ ծանոթացել ավարտման փուլում գտնվող աշխատանքներին:
Նախագահը հույս է հայտնել, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային նոր պայմանները դրական ազդեցություն կունենան խմբագրության անձնակազմի աշխատանքների վրա՝ կարեւորելով «Ազատ Արցախ» թերթի դերակատարությունը մեր հանրապետության կյանքում: