Մոսկվայի կենտրոնում պայթյունը, հնարավոր է, հնչել է հայ գործարարի դեմ մահափորձի պատճառով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունի հետևում կարող է թաքնված լինել ոչ թե խուլիգանությունը, այլ` իրական մահափորձ: Նման վարկած են առաջ քաշում քննիչները: Հարձակման զոհ է դարձել հայ գործարար Անդրանիկ Պողոսյանը: Դեպքի հետևանքով, բարեբախտաբար, գործարարը չի տուժել, ինչը չես ասի նրա ավտոմեքենայի մասին:

Անդրանիկ Պողոսյանը փորձում է գնահատել վնասը: Գործարարի ավտոմեքենայի վրա առկա վնասվածքներն ավտովթարի հետևանք չեն, այլ` Մոսկվայի կենտրոնում ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունի հետևանքներ:

Բարեբախտաբար, տուժել է միայն ավտոմեքենան, Անդրանիկ Պողոսյանը դուրս է եկել խանութից, նստել ավտոմեքենան, սակայն չի հասցրել տեղից շարժել ավտոմեքենան, քանի որ պայթյուն է որոտացել:

Իրավապահ մարմիններում չեն բացառում, որ պայթյունն ուղղված էր հենց Անդրանիկ Պողոսյանի դեմ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայի կենտրոնում ավտոբուսի կանգառում հնչած պայթյունների հետևանքով, վերջին տվյալների համաձայն, տուժել է 5 մարդ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս