
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարել են կրակը և պարզվել է, որ այրվել է նշված շենքի 17 բնակարանի բնակիչ 29-ամյա Ալիկ Հարությունյանի բնակարանի հյուրասենյակի, խոհանոցի և նախասրահի գույքը:
Տեղում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պարամեդիկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Հարությունյանին, որից հետո նա տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին և առողջությանը վնաս չի սպառնում: