Երեվանում բախվել են Opel-ն ու Samand-ը. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են 60-ամյա Ալեքսանդր Այվազյանի վարած “Opel Omega” մակնիշի՝ 13 ԼՏ 419 և 39-ամյա Միքայել Բագրազյանի վարած “Samand” մակնիշի՝ 29 ՍԼ 312 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով “Samand”-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով “Opel”-ի ուղևորը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն:




Լրահոս