Գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլիի 30-ին ժամը 10:00–ից մինչեւ 19:00–ը դադարեցվելու է Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 5-ից մինչեւ 16 հասցեների բազմաբնակարան շենքերի, թիվ 6/2, 7/7, 7/8, 8/1, 9/5, 9/6, 10/7, 13/14, առանձնատների, Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 21/2, 21/4, Արղության փողոցի թիվ 29, 40 բազմաբնակարան շենքերի եւ թիվ 21-ից մինչեւ 25 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: