Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին ազդարարում է հերթական տարեշրջանի բացումը: Մուտքը երեխաների համար անվճար է: Այցելուներին բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ են սպասվում: Այգու տարբեր հատվածներում ժամը 11:00-ից կմեկնարկեն թատերական ու երաժշտական տարաբնույթ միջոցառումները:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրականացվի բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլեւ մասնակիցը կդառնան կենդանատեսակների կերակրմանը. իրենց հարցերը կուղղեն մասնագետներին, երեխաներն այգու տարբեր հատվածներում կմասնակցեն տարաբնույթ մրցույթների ու վիկտորինաների, որոնց մրցանակակիրները կստանան նվերներ:
Իսկ տարբեր ընկերությունների ու արտադրողների տաղավարների մոտ առանձին անակնկալներ են սպասվում:
Մայիսի 1-ին ,Հաղթանակե զբոսայգին նույնպես կազդարարի տարեշրջանի բացումը: ,Երեւանի քաղաքապետարանն ու այգու տնօրինությունը հոգացել են, որ այդ օրն առավոտյան ժամը 10-ից 13-ը այգու մինչեւ 10 տարեկան այցելուները կարուսելներից ու ատրակցիոններից օգտվեն անվճար: Այգում կազմակերպված համերգային ծրագրերին ժամը 18-ից կմիանան հայկական էստրադայի ներկայացուցիչները իսկ տոնական օրվա ավարտին երկինքը կզարդարի գեղեցիկ հրավառությունը:
Բաց մի թողեք ձեր փոքրիկներին գունեղ, անակնկալներով լի տոնական օր պարգեւելու առիթը:
Երեւանյան մյուս այգիներում աշխատանքի օրվա կապակցությամբ ձեր զբոսանքին ուղեկից կլինեն փողային նվագախմբերի տոնական կատարումներըե,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: