Ոսկին սկսել է թանկանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 29.04.13թ.-05.05.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին`17471.82 (+290.74), բացթողնման գին`18991.11 (+316.02),
Արծաթ` գնման գին` 284.20 (-5.02), բացթողնման գին` 308.91 (-5.46),
Պլատին` գնման գին`17536.15 (-169.76), բացթողնման գին`19061.03 (-184.52),  
Պալադիում` գնման  գին` 8234.50 (-74.48),  բացթողնման գին` 8950.54 (-80.96):
Միջազգային շուկայում ոսկին մասամբ վերականգնել է դիրքերը՝ նախորդող շաբաթում կտրուկ ակումից հետո: Այսօր Նյու Յորքի Comex ապրանքային շուկայում ոսկին կայուն սակարկվել է 1460 դոլարից (1 ունցիայի համար) բարձր մակարդակում: Նշենք, որ ապրիլի 16-ին գրանցվել է այս տարում ոսկու նվազագույն գինը՝ 1321 դոլար/ունցիա:




Լրահոս