Իրաքը խնդրել է ՆԱՏՕ-ին ճնշում գործադրել Թուրքիայի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին խնդրել է ՆԱՏՕ-ին իր ազդեցությունն օգտագործել Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու համար, որպեզի վերջինս իր զորքերը դուրս բերի Իրաքի տարածքից, փոխանցում է Reuters-ը:

Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ լրացել է թուրքական զորքերի դուրսբերման համար Իրաքի կողմից տրված 48 ժամը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալ-Աբադին ևս մեկ անգամ Իրաքում թուրքական զորքերի ներկայությունն երկրի սուվերենության խախտում է անվանել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Թուրքիան զորքեր է ուղարկել Մոսուլ՝ 20 տանկերի ուղեցկությամբ: Պաշտոնական Բաղդադը՝ երկրի սուվերենության խախտում անվանելով, պահանջել է Թուրքիայից դուրս բերել զորքերը, սակայն Թուրքիան հրաժարվել է՝ հաստատելով, որ իրաքյան կառավարությունն իրազեկ է եղել երկրի հյուսիսում թուրք զինծառայողների ներկայության մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս