Բռնցքամարտիկների միջազգային ֆեդերացիան (IBF) պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին զրկել է տիտղոսից:
Այդ մասին հայտնել է ֆեդերացիայի մրցամարտերի անցկացման կոմիտեի ղեկավար Լինդսի Տակերան:
IBF-ը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ բրիտանացի բռնցքամարտիկը հրաժարվել է հանդիպել ֆեդերացիայի պարտադիր հավակնորդ համարվող Վյաչեսլավ Գլազկովի հետ:
Նշենք, որ Թայսոն Ֆյուրիին վերջերս հաղթել էր աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին եւ միանգամից տիրել IBF/IBO/WBA/WBO-ի տիտղոսներին:
Վլադիմիր Կլիչկոն, օգտվելով պայմանագրի կետերից, պահանջել է ռեւանշ-մրցամարտ: Թայսոն Ֆյուրին արդեն համաձայնություն է տվել, ինչն էլ զայրացրել է IBF-ի ղեկավարներին, որոնք պահանջում են Գլազկովի հետ մրցամարտ։
Ավելի վաղ մարզիկն ասել էր, որ եթե IBF պաշտոնյաները չկարողանան լուծել պարտադիր հավակնորդի հետ կապված իրավիճակը, ապա իր թիմը հրապարակայնորեն կհրաժրավի այդ վարկածի կոչումից և գոտին կնետի աղբարկղը: