Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՆ ԲՅՈՒՋԵ ԼՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ ընկերություններն այս տարվա հունվարի 1-ից, բացի ամենամսյա պարտադիր սոցիալական վճարից եւ եկամտահարկից, պետք է յուրաքանչյուր եռամսյակը մեկ վճարեն շրջանառության հարկ: Այս նոր հարկատեսակը շատ ավելի բարձր է, եւ մանր ձեռնարկատերերից շատերը, հնարավոր է, պարզապես դադարեցնեն իրենց գործունեությունը:
Հարկային այս փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են նաեւ թերթերին, որոնք եւս պետք է եռամսյակը մեկ շրջանառության հարկ վճարեն: Եվ հասկանալի է, որ այս հարկատեսակը դամոկլյան սրի նման կախված է ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր եւ ազատ լրատվամիջոցների գլխին: Պատճառն այն է, որ Հայաստանում լայն սպառում, հետեւաբար նաեւ մեծ շրջանառություն ունի հենց ազատ մամուլը: Ու չի բացառվում, որ շատ լրատվամիջոցներ պարզապես սնանկանան եւ փակվեն, ինչն էլ հանգեցնի մեդիաոլորտում մենաշնորհի հաստատման: Մի երեւույթ, որին իշխանությունները ձգտում են աննախադեպ հետեւողականությամբ:




Լրահոս