Cyprus Mail-ի տվյալների համաձայն՝ Ռուսաստանը ցանկանում է օգտագործել Պաֆոսի ավիաբազան, որը նաև օգտագործում են Ֆրանսիան և Գերմանիան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Պարբերականը նշում է, որ ռուսական կողմը բանակցություններ է վարում Կիպրոսի հետ: Անգլիալեզու պարբերականը մեջբերում է Կիպրոսում ՌԴ դեսպանի խոսքը. «Կարծում եմ՝ հնարավորություն կունենանք հասանելիություն ստանալ այդ օբյեկտների կիրառման համար»: Դեսպանն ավելի վաղ հստակեցրել է, որ խոսքը Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից կիրառվող օբյեկտների մասին է:
Cyprus Mail-ը նշում է, որ ավիաբազան կարող է օգտագործվել նաև մարդկանց տարհանելու օպերացիայի շրջանակներում:
Բացի այդ, Կիպրոսում է տեղակայված «Ակրոտիրի» բրիտանական ավիաբազան, որը թագավորական ՌՕՈւ-ն օգտագործում է «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ավիահարվածների նպատակով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան