ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածված լուրերը, թե «Արմավիա» ավիաընկերությունն ամենամեծ պարտքերն ունի «ՎՏԲ-Հայաստան» բանկին, եւ որի արդյունքում բանկի հայաստանյան կառույցը կարող է սնանկանալ, նշված բանկի կողմից չեն հաստատվում: «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկից հայտնեցին, թե իրենք շարունակում են նախկինի պես բանկային ծառայություններ մատուցել: Այնուամենայնիվ, նույն բանկի՝ մեզ ուղարկած տվյալներով՝ նրանց մասնաճյուղերից երեքը վերջին մեկ տարվա ընթացքում փակվել են: Ավելին, «Արմավիա»-ի սնանկ հայտարարվելուց հետո, այսինքն՝ այս ամսվա ընթացքում, փակվեց նաեւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Տաշիրի տարածաշրջանի մասնաճյուղը: Սակայն բանկի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ հաճախորդները նույն ծառայությունները կարող են ստանալ հարեւան Ստեփանավան քաղաքի մասնաճյուղից: Բայց փաստն այն է, որ բանկը շարունակում է կորուստներ կրել: Չի բացառվում, որ իսկապես «Արմավիա»-ի սնանկացումը բացասաբար ազդի «ՎՏԲ-Հայաստան» բանկի գործունեության վրա:




Լրահոս