Հաստատվել է Փարիզի երրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի քննիչները հաստատել են Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկչություն իրականացրած երրորդ մապարտի ինքնությունը. փոխանցում է France info-ն՝  հղում անելով ոստիկանության աղբյուրներին:

Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ խոսքը Ստրասբուրգում բնակվող տղամարդու մասին է: 2013թ. նա Սիրիա է մեկնել: BFM TV-ն նշում է նրա անունը՝ Ֆուադ Մոհամեդ Ագգադ:

Ավելի վաղ հաղորդվում է 2 մահապարտ ահաբեկիչների ինքնության հաստատման մասին՝ Իսմայիլ Օմար Մոստեֆն ու Սամի Ամիմուրը, ովքեր բնակվել են Փարիզի արվարձաններում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ դարձավ 130 մարդ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 

Безымянный




Լրահոս