ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս տհաճ իրավիճակում է հայտնվել: Նա պարզել է, որ ԲՀԿ-ի կողմից «վերաբերմունքի արժանի» մարդկանց համար նախապատրաստված ընտրացուցակներում բազմաթիվ «մեռյալ հոգիներ» կան: Ասել է թե՝ ԲՀԿ-ական ակտիվիստները որոշել են ընտրություններում գումար աշխատել՝ ցուցակում «մեռյալ» հոգիներին ներառելով: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: «Ընտրական ցուցակները, որոնք պատրաստվում են պետական աշխատավարձ ստացող պատասխանատու կառույցների կողմից, հեռու են կատարյալ լինելուց: Այդ մասին մենք շատ ենք խոսել: Եվ, բնականաբար, պետք է աշխատանքներ տարվեն՝ ընտրողների ցուցակների հետ կապված: Այդտեղ կարող են լինել անճշտություններ, որովհետեւ ահռելի թվով տվյալների հետ աշխատելիս են լինում: Բայց որ ԲՀԿ ակտիվիստների մեջ միտումնավոր թյուր ինֆորմացիա պատրաստողներ կարող է լինեն, ես բացառում եմ»,-նշեց ԲՀԿ մամլո խոսնակը:




Լրահոս