Բրիտանական BBC-ի աղբյուրները հայտնում են, որ հակաասադյան «չափավոր» ընդդիմությունը լքում է Հոմս քաղաքը, որը գտնվում է Դամասկոսից 160 կմ հեռավորության վրա:
Լրագրողների տվյալների համաձայն՝ այսպիսին են եղել սիրիական կառավարության և ապստամբների միջև բանակցությունների արդյունքները: Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել հրադադարի սահմանման մասին:
Ապստամբները լքում են քաղաքը, որտեղ 2011թ. առաջին հակակառավարական ակցիաները սկսվեցին:
Փոխանցվում է, որ ընդդիմության ուժերը հաստատվում են Իդլիբի հյուսիսային մարզերում, որոնք գտնվում են սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ: Իսկ ռազմավարական կարևոր Սալմա քաղաքը, որից բացվում է դեպի Իդլիբ, ինչպես նաև` թուրքական սահման ճանապարհը, անց է կացվել սիրիական բանակի վերահսկողության տակ նոյեմբերի 30-ին:
Սիրիական բանակի ներկայացուցիչների խոսքով՝ եթե ակտիվ ռազմական գործողություններից առաջ այդ մարզում գտնվում էր մոտ 10 հազար զինյալ, ապա այժմ մնում է մոտ 2 հազարը, որոնցից մեծ մասը կամ սպանվել է կամ նահանջել: Նշվում է նաև, որ նրանց թվում ՌԴ և ԱՊՀ երկրների բազմաթիվ քաղաքացիներ կան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան