ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարման  գործընթացների մեջ գոյություն չունեն այնպիսի էլեմենտներ, որոնք պատճառ կարող են դառնալ հասարակական դժգոհությունների»:Արտակ Զաքարյան. 1 in.amՊարոն Զաքարյանը միանգամայն իրավացի է: Կառավարման գործընթացներում դժգոհություն հարուցող էլեմենտներ իրոք  չկան: Քանի որ գործընթացն ամբողջովին`  այն իրականացնող կառավարությամբ, վաղուց արդեն պատճառ է դարձել ոչ թե հասարակական դժգոհության, այլ թշնամանքի: Միգուցե  ՀՀԿ պատգամավորին թվում է, թե Գյումրիում, Վանաձորում, Երեւանում եւ այլուր մարդիկ փողոց են դուրս եկել իրենց գոհունակությունն արտահայտելու իր կուսակիցների «կառավարման գործընթացներից»: Հավանաբար,  2 ամիս առաջ Եգիպտոսի ու Թունիսի հանրապետականներն էլ էին կարծում, որ դժգոհություն հարուցող էլեմենտներ չկան: Բայց դե տեսա՞ք` ինչ եղավ:




Լրահոս