ՇՈԿՈԼԱԴԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Սամվել Առաքելյանի եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հարաբերությունները, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում լարվել են: Մարզպետը ՀՀԿ-ականների շրջանում տեղեկություններ է տարածել, որ Սամվել Առաքելյանը Ազգային ժողովի, ՀՀ նախագահի, Իջեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացել է նախընտրական գումարները, որ բաժանի ժողովրդին, սակայն չի արել, ինչն էլ վատ ցուցանիշների պատճառ է դարձել: Նշենք, որ Ս. Առաքելյանը եղել է Իջեւանի ՀՀԿ շտաբի պետը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արմեն Ղուլարյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ ՀՀԿ-ական Ս. Առաքելյանը հավաստիացրեց, որ իրականում նման բան գոյություն չունի. «Իմ եւ մարզպետի հարաբերությունները շատ լավ են, մեզ մոտ որեւիցե մեկ անգամ լարվածություն չի եղել: Բոլոր ընտրություններին էլ մենք շատ նորմալ աշխատել ենք ու որեւիցե ընտրության էլ գումար չենք բաժանել: Բացառվում է, որ Ղուլարյանը նման բան ասի, որովհետեւ նման բան լինել չէր կարող»:




Լրահոս