ՍՏԻՊՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ իրենք «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներ են եւ այս օրերին ստիպված են փաստացի գրանցվել Արաբկիր վարչական շրջանում: Նախօրեին «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանն իր աշխատակիցներին հրահանգել է, որ աշխատանքային ժամին գնան եւ տներից բերեն իրենց անձնագրերը, որպեսզի գրանցման հարցերը արագ կարգավորեն: Բացի այդ, Սարգսյանը հորդորել է գրանցումից հետո մեկ մարդու պես մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին՝ քվեարկելով ՀՀԿ-ի օգտին: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) հետ: Բնականաբար, նա այնպես կտրուկ հերքեց, որ քիչ մնաց հավատայինք: «Ո՛չ, նման բան չկա, դա սուտ է»,-հայտարարեց պատգամավորը: Մեր հարցին, թե արդյոք ինքը նման հրահանգ չի տվել, ասաց. «Իհարկե ո՛չ»: Մինչդեռ սուպերմարկետի աշխատակիցները հակառակն են պնդում:




Լրահոս