Ձերբակալված սպան, 1 տարուց ավել է, զինված ուժերում չի ծառայում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում  գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ:

Այս առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այդ սպան, 1 տարուց ավել է, զինված ուժերում չի ծառայում, ինքն իրեն չի կարողացել որպես գրագետ հրամանատար դրսևորել և զորացրվել է»:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս