Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո «Նոր Հայաստան» շարժման անդամները, ի դեմս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պահանջում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը, քանի որ բանակն օգտագորվել է «այո» ձայներ ստանալու համար:
Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տվեց զբաղվել այլ գործով: «Լավ կլիներ, որպեսզի Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր: Ես չգիտեմ, թե ինչ նպատակներ ինքն ունի: Հավատացած եղեք, որ ես հենց այնպես խոսքերը չեմ ասում և չեմ օգտագործում: Հրաժարական պահանջել յուրաքանչյուր ոք կարող է պահանջել: Ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց», – ընդգծեց նա:
Անդրադառնալով նախագահ դառնալու հավակնություններին` Ս. Օհանյանը նշեց, որ իր դերն իրականացնում է որպես պաշտպանության նախարար և չի դադարելու ծառայել հայրենիքին: