Մոսկվայի «Սպարտակ»-ը չի ցանկանում վարձակալությամբ հանձնել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբին:
Ամերիկյան ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելը հաստատել էր, որը թիմը ցանկանում է վերադարձնել հայ ֆուտբոլիստին:
«Ռեալ Սոլթ Լեյք»-ը պատրաստ է վճարել Մովսիսյանի աշխատավարձի մեծ մասը: Մոսկովյան ակումբ այժմ դիտարկում է միայն տրանսֆերի վաճառքի տարբերակը: