Մեր հարևանները միայն ուժի լեզվով են ուզում խոսել, եկել է ժամանակը, որ միջազգային կառույցները լուրջ մտածեն. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինուժի կողմից տանկերի օգտագործումը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  համարում է Ադրբեջանի վարած քաղաքականության շարունակությունը, որը տանում է ապակայունացման: Աս մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր նշեց խորհրդարանում` պատասխանելով պատգամավոր Թևան  Պողոսանի հարցին:

«Մեր հարևանները միայն ուժի լեզվով են ուզում խոսել մեր հետ: Եկել է ժամանակը, որ միջազգային կառույցները լուրջ մտածեն», – հավելեց նա:

Իսկ մինչ այդ լրագրողների հետ զրույցում նախարարը նշել էր. «Այո, սահմանին լարվածության իրավիճակը հասել է գագաթնակետին, սակայն հայկական զինուժի կողմից սահմանային վերահսկողությունն իրականացվում է պատշաճ մակարդակով: Հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաև ականանետերից, բավական մեծ քանակությամբ կրակոցներ են գրանցվել»,- ասաց նախարարը` հավելելով. «Իհարկե, կրակոցները դիպուկ չեն եղել, բայց սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացնող քաղաքականության արդյունք է։ Դա կարող է հետևանք լինել տարբեր քաղաքական իրադարձությունների՝ նախագահների նախապատրաստվող հանդիպումներ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակ և այլն»։




Լրահոս