ՉԻ ՕՐՀՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել էր հրատապ խորհրդակցություն՝ ցրտահարության դեպքերի գնահատման եւ առաջիկա (երեկվա) գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս հրատապ խորհրդակցությանն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա չի եղել, որպեսզի կրկին օրհնի գյուղնախարարին՝ ցրտահարության արհավիրքից փրկվելու համար: Միայն ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված «եղանակի տեսության» փաստաթուղթը, որի հիման վրա քաղաքացիներին SMS հաղորդագրություններ փոխանցվեցին՝ զգուշանալու ցրտահարությունից: Հիշեցնենք, որ 2012թ. փետրվարի 9-ին, երբ Սերգո Կարապետյանը նշանակվել էր գյուղնախարար, վեհափառ հայրապետն օրհնել էր նախարարին` մաղթելով բարի արդյունավորում կարեւոր ծառայության մեջ:




Լրահոս