Այսօր խորհրդարանում անկախ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքին և նշեց, որ տարիներ շարունակ օդում կախված են մնում նրա ունեցվածքի մասին լուրերը:
Ի պատասխան վարչապետը նշեց. «Մի կախված մարդ ուզում է մեր տրամադրությունը փչացնել, բայց ես ուզում եմ հայտարարել, որ իմ հայտարարագրից ավել ինչ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն»:
Գալուստ Սահակյանն էլ մինչ Փաշինյանին ձայն տալը, նշեց. «Օդից կախված մնա, թե արձագանքեք», Փաշինյանն էլ նշեց. «Էտ դեռ հարցա, ով օդից կախված կմնա»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: