Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք կիրառել «Իսլամական պետության» դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը արտասահմանյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում, փոխանցում է Lifenews-ը:
Լավրովն ընդգծել է, որ Սիրիայում Ռուսաստանի բոլոր գործողությունները համապատասխանում են ռազմական դոկտրինին:
ՌԴ արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Սիրիայում ահաբեկիչներին կարելի է հաղթել սովորական միջոցներով:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի զեկույցից հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» զինյալները մաքսանենգության ճանապարհով քիմիական և կենսաբանական զենք են տեղափոխել Եվրոպա և պատրաստվում են նոր ահաբեկչություններ իրականացնել: Բացի այդ, զեկույցում ասվում է, որ ահաբեկիչներն իրենց շարքերն են ներգրավվում գիտնականների, ովքեր կօգնեն նրանց ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան