ԱՆՀԱՐՄԱՐ ՀԱՅՀՈՅԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հանձնաժողովին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ բողոք է ներկայացրել Երեւանում գործող Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանը՝ խնդրելով քննարկել պատգամավորի պահվածքը: Ըստ «Պանորամա»-ի՝ նման դիմում էլ Թութունջյանը հասցեագրել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Քանի որ երեկ ոչ աշխատանքային օր էր, դիմումից կոնկրետ մանրամասներ պարզել չհաջողվեց, սակայն էթիկայի հանձնաժողովի անդամները հաստատեցին, որ նման գրություն ստացել են: Միայն հայտնի է, որ Մոսկվայի տան տնօրենը բողոքել է, որ երիտհանրապետական Նաիրա Կարապետյանն օրերս զանգահարել է իրեն ու սպառնացել Գյումրիում կրթաթոշակային ինչ-որ ծրագրի կապակցությամբ: Համաձայն այդ դիմումի՝ պատգամավորը կնոջն ու պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք ու ագրեսիա է դրսեւորել, անգամ հայհոյախառն արտահայտություններ օգտագործել: Ն. Կարապետյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե Թութունջյանը ապատեղեկատվություն ու սադրանք է տարածում: Ըստ Կարապետյանի՝ ինքը խնդրելու է էթիկայի հանձնաժողովին, որպեսզի այդ դիմումը քննարկվի դռնբաց նիստում:




Լրահոս