Ազատամարտիկների ներանձնային լարված հարաբերությունները, կարծես, շարունակվում են: Մինչ երկրում օրհասական խնդիրների լուծման շուրջ քայլեր են ձեռնարկվում և շարքային քաղաքացիները տարբեր առիթներով բողոքի երթեր են կազմակերպում, երկրի պաշտպանության համար իրենց կյանքը վտանգած այրերը աջակցելու փոխարեն հանրության ուշադրությունն ամեն կերպ իրենց են ուղղում:
Շիրակի մարզի ԵԿՄ անդամներին, ովքեր Armlur.am-ին ասել են, թե ազատամարտիկ Յուրա Աթոյանը ազատամարտի հետ կապ չունի և անվանարկում է երկրապահների անունը: Ավելի ուշ պարզվեց, որ նրանք գնացել են Ազատության հրապարակ, որտեղ գտնվում է նշված ազատամարտիկը, և հարվածել նրան:
Եվ այսօր Աթոյանը Ազատության հրապարակում ապացուցեց իր՝ ազատամարտիկ լինելը: Ավելին, նա «Ծովակալ Իսակովի» անվան մեդալ է ստացել ազատամարտին ունեցած մասնակցության համար: Իսկ ԵԿՄ-ին անդամակցության վկայական նրան հանձնել է անձամբ ԵԿՄ նախագահը: