Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
Մյունխենյան ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Լևանդովսկիի գործակալի հետ:
«Այդ մասին խոսում են ամեն տարի: Ես չեմ ցանկանում մեկնաբանել շրջանառվող լուրերը: Չեմ բանակցել «Ռեալ»-ի հետ»,- նշել է Լևանդովսկին: