
«Շալկե»-ն հայտնել է, որ գանացի կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը հեռանում է թիմից:
Պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Բոատենգը «Շալկե» է տեղափոխվել 2013 թվականին իտալական «Միլանից»։ Սպասվում է, որ նա կարիերան կշարունակի հենց իտալական ակումբում։