ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը պետք է վճռական քայլեր ձեռնարկի եւ ուժեղացնի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված լոբբինգը, մասնավորապես ԱՄՆ-ում»:

Խաչիկ Հարությունյան news.am

Ինչպիսի՜ հայտնագործություն: Իսկ ինչ է, առաջ չգիտեի՞ք, որ վճռական քայլեր են պետք, որ լոբբինգն ուժեղացնել է պետք: Եկավ հասավ 2013թ., երբ 100-րդ տարելիցին ընդամենը 2 տարի է մնում, նոր սթափվո՞ւմ եք: Կարծես թե ուշանում եք կամ ուշացել եք: Իսկ մինչ հայկական կողմը տարիներ շարունակ մտածում էր ԱՄՆ-ում լոբբինգն ուժեղացնելու մասին, թուրքական, ադրբեջանական եւ իսրայելյան կողմերը մտածելու փոխարեն գործում էին եւ ուժեղացնում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպական երկրներում: Մանավանդ հիմնական խոչընդոտ հանդիսացող հրեական լոբբինգն այնքան է «ուժեղացել», որ Խ. Հարությունյանի հայտարարություններն արդեն դժվար թե օգնեն:




Լրահոս