ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը սահմանամերձ Բաղանիս գյուղին նվիրաբերել է 600 հազար դրամ գումար, որը նա ստացել էր «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ժամանակ:
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի սոցցանցի էջից տեղեկանում ենք, որ երգչուհին կրկին անգամ օգնել է գյուղին:
«Կրկին անգամ շնորհակալություն մեր շատ սիրելի Քրիստինեին,իր նվիրաբերած գումարի շնորհիվ սահմանամերձ Բաղանիսի ևս երկու թաղամաս ապահովվեց գիշերային լուսավորությամբ: Ապրես Քրիստինե ջան մեր կողքին լինելու և ուրիշների համար օրինակ ծառայելու համար»: