24-ամյա Յանա Պլակսիյը մահացել է դեկտեմբերի 2-ի առավոտյան Կրասնոդարի շրջանի Տուապսե քաղաքի թիվ 2 կենտրոնական ծննդատանը: Ինչպես հայտնել են կնոջ հարազատները՝ այդ օրը նա բողոքում էր փորի շրջանում ուժեղ ցավերից: Սակայն, կնոջ մոր խոսքով, բժիշկները չեն շտապել օգնություն ցուցաբերել հղի կնոջը:
Յանան հեռախոսով բողոքել է մորը, որ բժիշկները նրան ցավազրկող են սրսկել, ապա գնացել նշելու ծննդյան օրը:
Մահացած կնոջ ամուսինը համոզված է, որ իր կնոջը հիվանդանոց է տեղափոխել բացարձակ առողջ և լավ տրամադրությամբ: Երբ Յանան դադարել է պատասխանել զանգերին, նրա ամուսինn անհանգստացած անմիջապես մեկնել է ծննդատուն, որտեղ նրան անմիջապես չեն հայտնել տեղի ունեցածի մասին: Կնոջ բժիշկը կանչել է իր սենյակ և հայտնել այդ մասին:
Lifenews-ի տեսանյութում դստեր մասին պատմում է նրա մայրը՝ Մանուշակ Մելքոնյանը:
Ընդ որում, Lifenews-ը նշում է նաև, որ բուժանձնակազմը պնդում է, որ ծննդյան օրը նշելը ոչ մի կերպ չէր կարող հղի կնոջ մահվան պատճառ դառնալ: