Դեկտեմբերի 9-ին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել, որի ընթացքում քննարկվել է բարեփոխումների հարցը:
«Մենք հասանք նրան, որ ունենանք այնպիսի միջոցառում, ինչպիսին հանրաքվեն է և ոստիկանի նկատմամբ չունենանք ծառայողական քննության թեմա, սա արտառոց դեպք է», – նշեց նա:
Գասպարյանը կարևորեց իրականացված որակական բարեփոխումները: «Մենք կարողացանք ներքին անվտանգության ծառայությանը բերել որակական փոփոխության», – հավելեց նա: