Գևորգ Կոստանյանը թույլ չի տա «սպարտիվկայի» համար պաշտոնից զրկված ընկերն անգործ մնա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող եւ աշխատանքից ազատված «Վարդաշեն» ՔԿՀ նախկին պետ Մանուկ Պողոսյանը թերեւս շուտով պաշտոն ստանա: Մեր տեղեկություններով, նրա ընկերը՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ամեն ինչ արել է, որ ոչ միայն նրան չպատժեն, այլեւ փոխհատուցվեն իր հետ ընկերության պատճառով կրած «անհարմարությունները»: Մեր աղբյուրները հայտնեցին, որ առաջիկայում Մանուկ Պողոսյանը նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ պետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ում ՀՀ քրօր. 311-րդ հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում նրա մեղադրանքը փոխվել է, մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածով․ եթե նախկինում մեղադրվում էր կաշառք ստանալու համար, ապա այժմ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, որն ավելի թեթեւ հոդված է: Չի բացառվում, որ այս մեղադրանքով նա ընդամենը նկատողություն ստանա։ Ի դեպ, Պողոսյանի պաշտոնում արդեն նշանակվել է Հովիկ Հակոբջանյանը, որը համակարգի հնաբնակներից է, աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ որպես օպերգծով բաժնի պետ, ապա՝ «Վարդաշենի» պետի տեղակալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս