Հերմինե Նաղդալյանը կրկին տհաճ իրավիճակում է հայտնվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԽԽՎ պատվիրակության նախնական զեկույցի պատճառով հայաստանյան պատվիրակությունը եւ հատկապես ՀՀԿ-ական ղեկավար Հերմինե Նաղդալյանը կրկին տհաճ իրավիճակում են հայտնվել: Վերջինիս իր կուսակից ղեկավար այրերը նախատել են, որ նրան ոչ միայն չի հաջողվում կանխել ԵԽԽՎ-ի ադրբեջանամետ որոշումները, այլեւ, առհասարակ, «լեզու գտնել» եվրոպացի գործընկերների հետ: Խորհրդարանի նրա գործընկերները երեկ կուլիսներում խոսում էին, որ տիկին Նաղդալյանը հավուր պատշաճի փաստեր ու ինֆորմացիա չի տրամադրել խորհրդարան այցելած եվրոպացի գործընկերներին, ինչն էլ, ըստ նրանց, պատճառ է դարձել նման խիստ զեկույցի: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ դիտորդները հանրաքվեն համարել էին «քաղաքական շահագրգռություններով ուղղորդված»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս