«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում բյուջեի քվեարկությանը նախորդած թոհուբոհի մեջ խորհրդարանի ամենատարեց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը գործընկերներին հրավիրատոմսեր էր բաժանում։ Դեկտեմբերի 12-ին պատգամավորն «Օջախ» ռեստորանում պատրաստվում է առանձնակի շուքով նշել իր 70-ամյակը։ Նա, ամենայն հավանականությամբ, հաջորդ խորհրդարանում չի լինի և տարեդարձը ցանկանում է առանձնակի հանդիսավորությամբ տոնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։