Պարզվում է՝ ՀՅԴ-ն զանգվածային խախտումներն արձանագրել է. նա իր բողոքը հայտնել է քյաբաբն առանց սոխ ու կանաչի ուտելով. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, թե այն, որ Դաշնակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել հանրաքվեի ընթացքում արձանագրված զանգվածային խախտումների վերաբերյալ, դեռ չի նշանակում, թե Դաշնակցությունը լռում է:

«ՉԻ» – Եվ, իսկապես, հայտարարություն չանել՝ դեռ չի նշանակում լռել: Գուցե դաշնակներն իրենց բողոքն արտահայտել են, ասենք, բլոտ խաղալով, կամ ի նշան բողոքի այդ օրը քյաբաբը կերել են առանց սոխ ու կանաչու եւ այլն: Վերջին հաշվով՝ բողոքի արտահայտման բազմաթիվ ձեւեր կան: Ո՞վ գիտե, գուցե զանգվածային ընտրակեղծիքներից սասիկ զայրացած դաշնակներն իջել են Կենկենի գրասենյակի նկուղ, դռները փակել ու կամաց հայտարարություն արել: Կամ էլ հրապարակավ, բայց ուլտրաձայնով, այնպես, որ մարդկանց համար լսելի չլինի, բայց կետերն ու դելֆինները լսեն:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ո՞ւմ է հետաքրքիր՝ Դաշնակցությունն ինչ-որ հայտարարություն արե՞լ է, թե ոչ: Տիգրան Կարապետիչը նույնպես առայժմ ոչ մի հայտարարություն չի արել, ու հասարակությունը, ոչինչ, կարծես մի կերպ դիմանում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս