«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ» թղթակիցն արձանագրել է, որ ԱԺ ընթացիկ քառօրյայի օրերին պետական պահպանության ծառայությունը առանձնակի ուժեղացված հսկողություն է իրականացրել խորհրդարանում, անվտանգության աշխատակիցները կրկին զինված են եղել ավտոմատներով։
Այս հատուկ աչալրջությունը պատգամավորներին թույլ է տվել ենթադրել, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ են։
Մեր թղթակցի հետ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ական մի քանի իրազեկ պատգամավորներ շարունակել են պնդել, որ խմբի գործով առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություններ կհնչեն։ Սպասվում է, որ դա տեղի կունենա սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: