ՀՀԿ-ն Երևանում լցոնելիս այն աստիճան է չափն անցել, որ հաշվարկը սկսելուց առաջ փաստի առաջ է հայտնվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի լցոնումների մասին լուրերը քաղաքական դաշտում շարունակում են ակտիվորեն տարածվել: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀՀԿ-ականները Երեւանում լցոնումներ իրականցնելիս այն աստիճան են չափն անցել, որ հաշվարկը սկսելուց առաջ փաստի առաջ են հայտնվել: Քվեարկության ավարտից հետո, երբ ՀՀԿ-ում սկսել են «հաշվարկել», տեսել են, որ թվերը, մեղմ ասած, իրար չեն բռնում, եւ կարող է այնպես ստացվել, որ քվեաթերթիկները քվեարկության մասնակցության թվից շատ ավել լինեն:

Այսինքն՝ լցոնման փաստը ակնառու կդառնար նաեւ քվեարկության ամփոփված թվերով: Երբ ստեղծված իրավիճակի լրջությունը ՀՀԿ-ում հասկացել են, սկսել են «սրբագրում» օպերացիան: Ըստ այդմ, բոլոր այն տեղամասերում, որոնց «թվերի» հետ կապված կասկածներ են եղել, հանձնաժողովների ՀՀԿ-ական կեղծարարներին հանձնարարվել է եւս մեկ անգամ ստուգել եւ համոզվել, որ չափը չեն անցել, հակառակ դեպքում միջոցներ ձեռնարկել հավելյալ լցված քվեաթերթիկները «անհետացնելու» համար: Այս լուրի իսկությունը որեւէ կերպ հնարավոր չեղավ պաշտոնապես ճշտել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս