ՊԵՏՔ Է ԱՆՎԱԽ ԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1915թ. ոճրագործության մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նկատեց, որ Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանցման գործում կարեւոր է լրատվամիջոցների դերը, քանի որ հենց նրանք պետք է  մանրամասնորեն ներկայացնեն իրականությունը: Սոս Սարգսյանի կարծիքով՝ չպետք է խուսափել այս ոճրագործության մասին բարձրաձայնելուց ու մտածել, թե երեխաները կընկճվեն իրականությունն իմանալուց. «Մենք բացառիկ ազգ ենք, ոչ մի ազգ չէր դիմանա այն ամենին, ինչին դիմացավ հայը: Ապագա սերունդներն էլ պետք է անվախ լինեն ու պահանջեն Ցեղասպանության ընդունումն ամբողջ աշխարհում»:




Լրահոս