Կայացել է վերաբնակեցման վիճակահանության հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցք 10/2 հանրակացարանային շենքի 15 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը: Նույն շենքի ևս 33 ընտանիքների ներկայացուցիչների վիճակահանությամբ բնակարաններ էին հատկացվել նախորդ նիստի ժամանակ: Հերթական նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 15 ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 6/1 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց թվով 15 բնակարաններ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:
Բնակարանները կբաշխվեն մինչև տարեվերջ:




Լրահոս