«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ՀՀ Ոստիկանության հետ համատեղ ստեղծում է հատուկ ստորաբաժանումների մարզումների համար նախատեսված ուսումնական պոլիգոն: 2 հազար քմ. տարածություն ունեցող պոլիգոնի ուսումնական հարթակը կահավորված է երկաթուղային գծերով, 2 տեսակի ուղևորատար վագոններով և 2-հարկանի շինությամբ:
Շնորհիվ նոր ուսումնական պոլիգոնի՝ հայ ոստիկանները հնարավորություն են ստացել կատարելագործելու համակարգված մասնագիտական գործողությունները, ինչը թույլ կտա երաշխավորել հասարակության և քաղաքացիների անվտանգությունը:
Բոլոր աշխատանքները կատարվում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ և Ընկերության մասնագետների ուժերով: