ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս երկրորդ կարգի հաշմանդամ է, բայց չի օգտվում ոչ մի արտոնությունից եւ թոշակից: Խնդրում եմ՝ մի փոքր տեղեկացրե՛ք, թե նման կարգավիճակ ունեցող անձինք կոնկրետ ինչ թոշակ կարող են ստանալ:

Արմինե Մարտիրոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արմինե Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում են կենսաթոշակի հետեւյալ տեսակները.
ա. աշխատանքային՝ 1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի,
բ. զինվորական՝ 1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում,
գ. սոցիալական՝ 1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության»
հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ մեր իրականության մեջ հիմնականում դժգոհություններ են հայտնում այն քաղաքացիները, որոնք ամենաշատն ունեն հատուկ աջակցության եւ խնամքի կարիք: Չնայած արդեն սովորական երեւույթ է դարձել, որ նման կարգավիճակ ունեցողները գրեթե միշտ անտեսված ու «լքված» են պետության կողմից:




Լրահոս