Դեկտեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Մոլդովական փողոցի թիվ 32/4 հասցեից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Դանիել Բ.-ին, ով դեկտեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) մեղադրանքներով:
Հետախուզվում էր գողության և կողոպուտի մեղադրանքներով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ